Լրատվություն
Շնորհավորական
07
09, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կխորացնենք և կընդլայնենք արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: