Լրատվություն
Շնորհավորական
31
08, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ գործընկերության ամրապնդումն ու խորացումը:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք առկա համագործակցության հետագա ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: