01
04, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող ասորիների համար նշանավորվի խաղաղությամբ և նորանոր ձեռքբերումներով:

Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունը դարերի ընթացքում տարբեր փորձություններ է հաղթահարել։ Այսօր մեր հասարակության անբաժանելի մասն է կազմում ասորական համայնքը՝ իր մշակութային ժառանգությամբ, ազգային արժեքներով ու ավանդույթներով։

Մաղթում եմ Հայաստանի ասորիներին հաջողություն և բարօրություն»: 

← Վերադառնալ