15
02, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին Պետականության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման»,- մասնավորապես ասվում է ուղերձում։
 

← Վերադառնալ