15
12, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Կավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հայաստանն առաջնահերթ է համարում Վրաստանի հետ ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների և գործակցության շարունակական ընդլայնումը։

Մեր երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ուրվագծում տարածաշրջանի կայունության ամրապնդման և բնականոն զարգացման համար։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ևս հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը կզարգանա վերընթաց ուղիով»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում:  

← Վերադառնալ