18
11, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Բին Թայմուր Ալ Սաիդին Ազգային տոնի կապակցությամբ:

«Հավատացած եմ, որ Հայաստանի և Օմանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական կապերը և համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:  

← Վերադառնալ