Լրատվություն
Շնորհավորական
26
10, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենին Ավստրայի Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ արդյունավետ համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Բարձր եմ գնահատում Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում Ավստրիայի ցուցաբերած շարունակական աջակցությունը մեր երկրին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ավստրիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: