Լրատվություն
Շնորհավորական
01
10, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Այս կարևոր հոբելյանը Չինաստանի համար նշանավորվում է հասարակական, տնտեսական և մշակույթի բնագավառներում շարունակական առաջընթացով:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված հարաբերություններն առանձնանում են քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակով, ինչպես նաև բարձրաստիճան շփումների և հումանիտար ոլորտում կապերի ակտիվացմամբ»,- մասնավորապես ասվում է ուղերձում: