23
09, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Զույգ սրբավայրերի պահապան, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին Ազգային տոնի կապակցությամբ։

«Վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև վերջերս հաստատված համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնենք»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ