Լրատվություն
Շնորհավորական
21
09, 2024
Հանրապետության նախագահն Անկախության տոնի կապակցությամբ ստացել է բազմաթիվ շնորհավորական ուղերձներ
Հայաստանի Հանրաապետության Անկախության տոնի կապակցությամբ մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ՝ այդ թվում՝ միապետեր, նախագահներ և Գլխավոր քարտուղարներ, շնորհավորական ուղերձներ են հղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Անկախության տոնի կապակցությամբ բարեկամ պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան գործընկերները Հայաստանի նախագահին ու ժողովրդին են փոխանցել իրենց շնորհավորանքները և բարօրության, բարեկեցության ու խաղաղության լավագույն մաղթանքները: