27
08, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունների հիմքում ընկած են մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ընդհանուր արժեքները և փոխադարձ վստահությունը:

Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ