Լրատվություն
Շնորհավորական
24
08, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կընդլայնենք Հայաստանի և Ուկրաինայի միջև առկա կառուցողական երկխոսությունը և կշարունակենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: