17
08, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական կապերի խորացումը:

Տարիների ընթացքում մեր երկրների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Պատրաստակամ ենք այսուհետ ևս զարգացնել փոխշահավետ գործընկերությունը՝ իրացնելով առկա ներուժը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ