15
08, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների զարգացումը և ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Բարձր գնահատելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցությունը՝ վստահ եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի կբարձրացնենք հայ-կորեական գործընկերությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ