Լրատվություն
Շնորհավորական
21
07, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիացիների թագավոր Ֆիլիպին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիացիների թագավոր Ֆիլիպին Ազգային տոնի կապակցությամբ:
«Հայաստանը և Բելգիան ունեն արդյունավետ համագործակցության հարուստ պատմություն՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի վրա։
Մեր երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որի վկայությունը Հայաստանում Բելգիայի դեսպանության հիմնումն է, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնումը և մեր ժողովուրդների բարեկամական կապերի շարունակական ամրապնդումը»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: