Շնորհավորական
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։
«Այս տոնն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն ֆրանսիացի ժողովրդի, այլև ողջ առաջադեմ մարդկության համար, քանի որ նշանավորում է համամարդկային արժեքների՝ ազատության, հավասարության և եղբայրության գաղափարների հաղթանակը:
Հայ ժողովուրդը, ընտրելով ժողովրդավարության և իրավունքի գերակայության ճանապարհը, առաջնորդվում է նույն գաղափարներով և արժեքներով, որոնք ամուր հիմք են ստեղծում հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման և խորացման, երկկողմ և բազմակողմ հարթակներում արդյունավետ համագործակցության համար։
Վերստին իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Ձեր հանձնառության համար»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։