25
06, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց Մուսարին Պետականության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և ժողովրդավարական արժեքների վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կխորացնենք մեր երկրների միջև համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ