12
06, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Ֆիլիպինների հետ ջերմ և բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և նոր մակարդակի կբարձրացնենք մեր երկրների միջև առկա համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ