Լրատվություն
Շնորհավորական
10
06, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության զարգացման և խորացման համար:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք հայ-պորտուգալական փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: