Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում հաստատուն կերպով զարգացել են՝ առանձնանալով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսական ակտիվության աճով և մշակութային ու գիտակրթական արդյունավետ համագործակցությամբ։
Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը երկկողմ բարեկամական կապերի զարգացման և խորացման գործում:
Ջերմությամբ եմ հիշում 2023 թվականի հուլիսին Իտալիա կատարած իմ այցը, որը հիանալի հնարավորություն էր հայ-իտալական օրակարգի շուրջ բովանդակալից քննարկումների համար։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել մեր երկրների ավանդական բարեկամությունը և որակական նոր մակարդակի կբարձրացնենք փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: