Լրատվություն
Շնորհավորական
30
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: