17
05, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

«Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով ոչ միայն կպահպանենք մեր երկրների միջև առկա հարաբերությունների դրական դինամիկան, այլև կխթանենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ