17
04, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարեկամ Սիրիայի հետ բազմադարյա պատմության, փոխվստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն մեզ համար։

Հայաստանը շահագրգռված է Սիրիայի հետ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա է մեծ ներուժ տարբեր բնագավառներում արդյունավետ գործակցություն ծավալելու համար»: 

← Վերադառնալ