20
03, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պրաբովո Սուբիանտո Ջոջոհադիկուսումոյին՝ Ինդոնեզիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Ինդոնեզիայի հետագա առաջընթացին։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ