21
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիր Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին երկրի առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ։

«Քուվեյթը Հայաստանի վստահելի գործընկերներից է: Մեծապես կարևորում եմ երկկողմ օրակարգի ընդլայնումը և բազմոլորտ փոխգործակցության զարգացումը։

Պատրաստակամ եմ շարունակական ջանքեր ներդնել հայ-քուվեյթյան համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:  

← Վերադառնալ