18
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Ձեր համոզիչ հաղթանակը Եգիպտոսի հասարակության բարձր գնահատականի վկայությունն է։

Հայ-եգիպտական բարեկամական կապերն ու բազմոլորտ համագործակցությունը հիմնված են պատմական սերտ առնչությունների, ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի՝ որպես բարեկամ երկրի և վստահելի գործընկերոջ հետ հարաբերությունների հետևողական զարգացումը:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները և վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ առավել կխորացնենք և կընդլայնենք արդյունավետ փոխգործակցությունը»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ