06
12, 2023

Հանրապետության նախագահը շնորհավորել է Ֆինլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են տարբեր ոլորտներում նոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն իրացնելու համար:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք և կընդլայնենք հայ-ֆիննական համագործակցության օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում` ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ֆինլանդիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
 

← Վերադառնալ