12
10, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Բարձր եմ գնահատում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունները և մեծապես կարևորում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը և խորացումը` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ