21
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

«Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:

Անցած տարիների ընթացքում հայ-բելգիական քաղաքական երկխոսությունն անշեղորեն խորացել է, որի վառ ապացույցը Երևանում դեսպանություն բացելու մասին Բելգիայի կառավարության որոշումն է:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև կապերը հետագայում ևս կընդլայնվեն՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ»,-
մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
 

← Վերադառնալ