09
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-արգենտինական բարեկամական կապերը մշտապես նշանավորվել են առանձնահատուկ ջերմությամբ և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքով և վստահությամբ:

Հայաստանի և Արգենտինայի համագործակցության ընդլայնմանը զգալիորեն նպաստում է նաև տեղի հայ համայնքը, որը Լատինական Ամերիկայի ամենախոշոր համայնքներից մեկն է:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք երկկողմ բազմոլորտ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ