15
06, 2023

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հայաստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում։ Հավատացած եմ, որ պետական-քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձառությամբ կշարունակեք նպաստել Չինաստանի վերընթաց զարգացմանը։

Չինաստանի հետ բազմոլորտ համագործակցության ընդլայնումն առանձնա­հատուկ կարևորություն և նշանակություն ունի Հայաստանի համար։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ օրակարգին և քաղաքական երկխոսությանը՝ ի շահ մեր երկրների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում»:

← Վերադառնալ