Լրատվություն
Շնորհավորական
05
06, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Դանիայի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով և նախաձեռնություններով»: