30
05, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Խորվաթիայի միջև բարձր մակարդակի շփումները նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում առկա համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ