17
05, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին՝ Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ