15
05, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի Հանրապետության նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Պարագվայի հետ համագործակցության խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ առավել կզարգացնենք և կընդլայնենք երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ