Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային Լեհաստանի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Լեհաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Լեհաստանի միջպետական կապերն անցած տարիների ընթացքում հաստատուն կերպով զարգացել են։
Հավատացած եմ, որ միասնական ջանքերով կհարստացնենք հայ-լեհական փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով և նախաձեռնություններով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: