Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ։
Թող նոր տարին եզդի մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ եզդի ժողովրդի համար նշանավորվի խաղաղությամբ և շարունակական ձեռքբերումներով:
Հայ և եզդի ժողովուրդների միջև պատմական և մշակութային առնչությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Մեր ժողովուրդների հարաբերություններին բնորոշ են փոխադարձ աջակցությունը, միմյանց նկատմամբ սրտացավությունն ու համակրանքը, դժվարությունները միասին հաղթահարելու ձգտումը։
Հայաստանի եզդիական համայնքն այսօր էլ, պահպանելով իր հոգևոր և մշակութային ժառանգությունը, ներգրավված է Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում՝ իր ավանդն ունենալով մեր երկրի շենացման գործում:
Համոզված եմ, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի՝ հիմնվելով ձևավորված ավանդույթների վրա»: