14
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չեռնոգորիայի ընտրված նախագահ Յակով Միլատովիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Յակով Միլատովիչին՝ Չեռնոգորիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը կարևորում է Չեռնոգորիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մեր երկրների հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքով ու վստահությամբ:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը կնշանավորվի արդյունավետ համագործակցության ընդլայնմամբ և ամրապնդմամբ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու առաքելության ճանապարհին»:

 

← Վերադառնալ