Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ականավոր գիտնական, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել ականավոր գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հայ ժողովուրդն իրավամբ հպարտանում է միջուկային ֆիզիկայի բնագավառում Ձեր նշանակալի ու բեկումնային հայտնագործություններով, որոնք համաշխարհային համբավ են բերել Ձեզ։
Ֆունդամենտալ գիտության մեջ Ձեր հսկայական ներդրումն արժանի գնահատական ստացավ Ձեր պատվին Մենդելեևի աղյուսակի քիմիական տարրի անվանմամբ, մի շարք հեղինակավոր պարգևների ու մրցանակների շնորհմամբ:
Սա ևս՝ մեր օրինական պարծանքի առարկան է։
Ուրախալի է Ձեր արդյունավետ համագործակցությունը հայ գիտնականների, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
Այս նշանավոր օրը սրտանց մաղթում եմ Ձեզ՝ մեծ գիտնականին, հրաշալի մարդուն, մեծ հայրենասերին՝ քաջառողջություն, կայտառություն և անսպառ եռանդ, նորանոր հաղթական հաջողություններ գիտական գործունեության մեջ»: