26
03, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանգլադեշի նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին Բանգլադեշի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը կարևորում է Բանգլադեշի հետ բարեկամական կապերի զարգացումն ու խորացումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բանգլադեշի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ