22
03, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի ընտրված նախագահ Բոլա Ահմեդ Թինուբուին

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի Դաշնային Հանրապետության ընտրված նախագահ
Բոլա Ահմեդ Թինուբուին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել Հայաստանի և Նիգերիայի միջև առկա հարաբերություններին և ընդլայնել համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Նիգերիայի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։
 

← Վերադառնալ