Լրատվություն
Շնորհավորական
21
03, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նամիբիայի նախագահ Հագե Գեյնգոբին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նամիբիայի Հանրապետության նախագահ Հագե Գեյնգոբին Նամիբիայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Նամիբիայի միջև գործակցությունը կխորանա և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նամիբիայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: