21
03, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Իրանի Իսլամական Հանրապետության համար նոր տարին թող նշանավորվի հաջողություններով և կայուն խաղաղությամբ։

Բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել և խորացնել հայ-իրանական բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։

 

***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով։

Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ պատմամշակութային սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված հազարամյա ջերմ հարաբերությունները:

Լիահույս եմ, որ, օգտագործելով առկա փոխգործակցության մեծ ներուժը, համատեղ ջանքերի շնորհիվ նոր տարում նոր ուղենիշեր կուրվագծենք հայ-իրանական բարիդրացիա­կան հարաբերություններում՝ ի նպաստ հայ և իրանցի ժողովուրդների բարեկեցության»։ 

← Վերադառնալ