17
03, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Հավատացած եմ, որ միասնական ջանքերով կհարստացնենք հայ-իռլանդական փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով և նախաձեռնություններով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն»։
 

← Վերադառնալ