Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ պատմական և կրթամշակութային առնչությունների վրա խարսխված բարեկամական կապերի շարունակական զարգացումը և խորացումը։
Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում իմ այցն Էստոնիա, որը երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարները քննարկելու հիանալի հնարավորություն էր:
Լիահույս եմ, որ մեր միջև ձևավորված անձնական սերտ հարաբերությունների և համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները և ավելի ընդլայնել փոխշահավետ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարoրության։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։