16
02, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայ և կիպրոսցի եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ամուր հիմք է մեր երկրների հարաբերություններն առավել խորացնելու և միջազգային մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմագրավելու համար: Կարևորելով Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական կապերի հետագա զարգացումը՝ պատրաստակամ եմ ջանքեր գործադրել համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ պաշտոնավարումը կնպաստի փոխգործակցության ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»: 

← Վերադառնալ