Լրատվություն
Շնորհավորական
26
01, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի Միության ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»: