Լրատվություն
Շնորհավորական
18
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի փոխէմիր Շեյխ Աբդուլլահ Բին Համադ Ալ Թանիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի փոխէմիր Շեյխ Աբդուլլահ Բին Համադ Ալ Թանիին Կատարի Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստ եմ հնարավորինս նպաստել երկկողմ օրակարգի ընդլայնմանն ու բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: