16
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Բահրեյնի միջև բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

← Վերադառնալ