13
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Բերսեին՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Այս տարի լրացավ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը, վստահ եմ, նոր ազդակ և խթան կլինի փոխշահավետ համագործակցության առավել խորացման ու ընդլայնման համար։

Կարևորելով Շվեյցարիայի հետ սերտ կապերի հետագա զարգացումը՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում հետևողական ջանքերով նպաստել երկկողմ գործակցության ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 

← Վերադառնալ